Գիպսե սալիկներն ինտերյերում

Գիպսե սալիկներն ինտերյերում

Պատերի հարդարման, ինտերյերում ռելիեֆի ստեղծման համար գիպսե սալիկները սկսել են մեծ տարածում ստանալ: Այս սալիկները կարող են կիրառվել ոչ միայն պատերի, այլև առաստաղների ձևավորման համար: Գիպսե սալիկների միջոցով հեշտ է ձևավորել բար — հենակ կամ որմնախորշ, կիրառելի են նաև լոգասենյակում ու սանհանգույցներում:
Գիպսե սալիկները չեն կոտրվում կամ ճաքում: Նույնիսկ երկար տարիներ օգտագործելիս նրանք չեն ճաքճքում: Ճաքեր կարող են առաջանալ միայն ֆիզիկական ազդեցության դեպքում: Եթե նույնիսկ որևէ սալիկ կոտրվել է, ապա այն պետք չէ փոխել. կարելի է վերականգնել: Այս դեպքում նրա արտաքին տեսքը լիովին կարելի է վերականգնել այնպես, որ ոչ մի հետք չերևա: Եթե ցանկանում եք թարմացնել բնակարանը, ապա կարելի է ներկել գիպսե սալիկները: Կարելի է ներկել նույնիսկ մինչև 25 անգամ:
Բարձրորակ հումքի և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ պատրաստվող գիպսե սալիկները ստեղծում են ընդհանուր մի մակերևույթ այնպես, որ միացման գծերը չեն երևում: Անհրաժեշտության դեպքում պատրաստվում են մակերևույթի յուրահատուկ դիզայնով սալիկներ՝ ինտերյերին տալով նորաոճ տեսք:

 

 «ԹԱԳ» Գիպսե Սալիկներ
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
 https://potolok.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով