Որակյալ ձգվող առաստաղները, ճիշտ պատրաստվելու և ճիշտ մոնտաժվեու դեպքում, կարող են ծառայել ավելի քան 30 տարի՝ չկորցնելով տեսքն ու փայլը: ԹԱԳ ընկերությունը ներմուծում է միայն որակյալ, սերտիֆիկացված ձգվող առաստաղներ:
Գարպունի մեթոդի ժամանակ ձգվող առաստաղի թաղանթը համակարգչային ծրագրի շնորհիվ հավասարաչափ բոլոր կողմերից փոքրացվում է ըստ նախորոք տրված գործակցի, որի շնորհիվ ապահովվում է առաստաղի հավասարաչափ ձգումը ամբողջ երկայնքով: Շնորհիվ հավասարաչափ ձգման ժամանակի ընթացքում առաստաղը չի դեֆորմացվում և չի կախվում: Մարդկային գործոնը այս դեպքում նվազագույնի է հասցված: Այս մեթոդը առաջին անգամ կիրառվել է ֆրանսիայում, որտեղից էլ եկել է ֆրանսիական ձգվող առաստաղներ անվանումը: Գարպունի մեթոդը առավել տարածված է և ապացուցել է իր հուսալիությունը:
Ձգվող առաստաղները շատ հարմար են ցանկացած տարածքի համար: Էկոլոգիապես մաքուր են և ունեն շքեղ տեսք:
Ձգվող առաստաղները կարելի է տեղադրել այնպիսի տարածքներում, որտեղ ջերմաստիճանը չի բարձրանում 65 աստիճանից և չի իջնում -5 աստիճանից:
Ձգվող առաստաղները ջերմամեկուսիչ են, որոշ չափով ձայնամեկուսիչ են, հրակայուն են, ջրակայուն են, ամուր են (կարող են դիմանալ մինչև 100 կգ ծանրությանը 1 քառակուսի մետրի վրա), երկարակյաց են, էկոլոգիապես մաքուր են:
Ձգվող առաստաղների մյուս առավելությունը արագ մոնտաժն է: Առանց լրացուցիչ բարդությունների 20 քառակուսի տարածքի մոնտաժը կտևի մոտ 5 ժամ:
Մենք խորհուրդ ենք տալիս նախապես կապվել մեզ հետ, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Մեր մասնագետը անվճար կխորհրդակցի Ձեզ, կառաջարկի հետաքրքիր լուծումներ: