Ստանալ Անվճար խորհրդատվություն Բաժանորդագրվել Youtube Instagram Google+

Մեր մասին

  «ԹԱԳ» ընկերությունը հայկական շուկայում գործունեություն է ծավալում սկսած 2010 թվականից: Հանդիսանալով շինվերանորոգման շուկայի առաջատարներից` մեր կազմակերպությունն օրեցօր ընդլայնում է իր գործունեության ծավալները՝ շնորհիվ նյութատեխնիկական բազայի վերազինման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման:

  Մեր ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը բնակելի և կոմերցիոն տարածքների ինտերիերի, մասնավորապես՝ առաստաղների և պատերի նախագծումն ու ձևավորումն է: Մենք տրամադրում ենք ցանկացած բարդության ձգվող առաստաղների պատրաստման, վաճառքի և տեղադրման ծառայությունների բավականին լայն շրջանակ: Ընկերությունն առաջարկում է նաև ֆոտոպաստառների, այդ թվում՝ եռաչափ (3D) ֆոտոպաստառների լայն տեսականի, գիպսե դեկորատիվ եռաչափ (3D) սալիկներ, որոնք հիանալի ընդգծում և հատվածայնացնում են պատերը, ինչպես նաև՝ բարձրորակ լուսադիոդային սարքավորումներ՝ առաստաղների լուսային ձևավորման համար:

  Մեր թիմում աշխատում են իսկական արհեստավարժներ, իրենց գործն իսկապես իմացող վարպետներ, ովքեր պատասխանատու են իրենց գործի համար՝ խորհրդատվությունից մինչև տեղադրում:

  Մեր գործունեության մեջ մենք օգտագործում ենք միայն բարձրորակ նյութեր վստահելի և հուսալի մատակարարներից: Բոլոր առաստաղներն արտադրվում են ամենաժամանակակից սարքավորումներով, վերջին տեխնոլոգիաների կիրառմամբ: Տեղադրումն իրականացվում է սերտիֆիկացված եւ անվտանգ սարքավորումներով:

  Մեր կազմակերպության մասնագիտացված վերահսկման բաժինը ղեկավարում է աշխատանքի բոլոր փուլերը `արտադրական գործընթացից մինչև հաճախորդների հետ աշխատելը:

  Մենք հարգում և գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդի, հետևաբար մենք մշտապես բարելավում ենք մատուցվող ծառայությունների որակը:

 

Սերտիֆիկատներ