Ստանալ Անվճար խորհրդատվություն Բաժանորդագրվել Youtube Instagram Google+

Անփայլ

ԹԱԳ ընկերությունը առաջարկում է անփայլ ձգվող առաստաղների լայն տեսականի: Անփայլ ձգվող առաստաղները հանդիսանում են կատարյալ լուծում դասական ոճի մեջ ձևավորված տարածքի համար: dzgvox arastaxner

Փայլուն

Փայլուն ձգվող առաստաղները ունակ են վիզուալ ընդլայնել ցանկացած տարածություն՝ ստեղծելով ընդարձակության և էսթետիկության յուրահատուկ մթնոլորտ: Այսպիսի լուծումներն են այսօր արդի ինտերիերի նորաձևության մեջ: Փայլուն ձգվող առաստաղները կիրառվում են գրեթե բոլոր դիզայներական պրոեկտներում: 
dzgvox arastax

Դեկորատիվ

Դեկորատիվ ձգվող առաստաղների շնորհիվ կարելի է ստանալ հանգիստ միջավայր: Այս առաստաղները լայն կիրառություն են գտել դիզայներական տարբեր նախագծերի մեջ:
dzgvoxarastaxner

Լուսաթափանց

Լուսաթափանց առաստաղները շատ մոդայիկ են և օգտագործվում են դիզայներական լուծումներ ստանալու համար: Լուսավորության դեպքում առաստաղը կարող է որպես լուսատու ծառայել: Նաև շատ գեղեցիկ է ստացվում լուսաթափանց թաղանթի վրա տպագրությունը, որի միջոցով հնարավոր է ստանալ 3D պատկերներ:
натяжные потолки

Տպագրություն

Ձգվող առաստաղի վրայի տպագրությունը կարող է դառնալ ինտերիերի զարդը: Ձգվող առաստաղների վրա կարող է տպագրվել ցանկացած պատկեր: Մենք առաջարկում ենք պատկերների բազմազանություն: Տպագրության շնորհիվ հնարավոր է ստեղծել Ձեր ինտերիերին համապատասխան մթնոլորտ: Կազմակերպություններին առաջարկում ենք լոգոյի տպագրություն առաստաղին, որը կարող է նպաստել բրենդի առաջխաղացմանը:

Աստղային երկինք

Ձգվող առաստաղների ամենատպավորիչ տարբերակներից մեկը աստղային երկինքն է: Աստղային երկինքը աստղերի իմիտացիա է: Շատ գեղեցիկ է նայվում և ստեղծում է հանգիստ և ռոմանտիկ միջավայր: Հարմար է հասարակական օբյեկտների, ննջարանների համար:

Թռչող առաստաղ

Թռչող առաստաղ անվանումը առաջացել է այն տպավորությունից, որ առաստաղը ասես կախված լինի երկնքում: Հատուկ պրոֆիլների շնորհիվ լուսավորվում է միայն առաստաղի եզրերը և առաստաղը կարծես թռչում է։ հարմար է հյուրասենյակների, ննջասենյակների, հասարակական օբյեկտների համար։

Գույների համադրություն

Գույների համադրության շնորհիվ հնարավոր է ստանալ երկմակարդակ առաստաղի էֆեկտ: Ձգվող առաստաղների քաս տեսակը ունի շատ նրբաճաշակ տեսք և հարմար է հյուրանոցների, ռեստորանների, նաև հյուրասենյակների համար:

Կտրվածքով առաստաղներ

Կտրվածքով առաստաղները կարող են լինել ինչպես աբստրակտ նախշով, այնպես էլ Ձեր նախընտրած պատկերով կամ տարբերանշանով: Շատ հայտնի կազմակերպություններ նման կերպ գովազդում են իրենց բրենդը: Այս առաստաղները լավ լուծում են նաև հյուրանոցների համար, որոնք ցանկանում են իրենց հաճախորդներին հաճելիորեն զարմացնել նուրբ ճաշակով: