Ֆոտոպաստառների Կիրառությունը

Ֆոտոպաստառների Կիրառությունը

Ժամանակակից ինտերյերի կահավորման մեջ մոդայիկ են դարձել ֆոտոպաստառների կիրառությունը: Ֆորոպաստառներն օգտագործման տեսակետից ավելի երկարակյաց են, և զարմանալի չէ, որ դրանց մասսայականացումը գնալով ավելանում է: Նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված ֆոտոպաստառները ջրակայուն են, դիմանում են քերծվածքներին և մեխանիկական վնասվածքներին, էկոլոգիապես մաքուր են և բացարձակ առանց հոտ:
Ֆոտոպաստառների հիմքը կազմում է թուղթը կամ ֆլիզելինը, որի վրա պատկերվում է բազմագույն ֆոտոնկարը: Նախատեսված են ինչպես պատի վրա ամբողջական, այնպես էլ մասնակի կպցնելու համար: Հաճախ ֆոտոպաստառները կիրառվում են ննջասենյակի, մանկական սենյակի, հյուրասենյակի համար:
Ֆոտոպաստառներով հնարավոր է ձևավորել միջսենյակային դռները, որը հետաքրքիր տեսք կտա բնակարանին: Մեծ ֆորմատի պաստառների շնորհիվ կարելի է ստեղծել ֆոտոնկարներ: Ֆոտոպաստառները պետք է կիրառել քիչ կահույք ունեցող տարածքում, որպեսզի դրանք չկորցնեն իրենց տեսքը և չստեղծվի <<ծանրաբեռնվածության>> զգացում: Փակցնելով ֆոտոպաստառները հատակից մինչև առաստաղ՝ կարելի է ստեղծել լրացուցիչ տարածության զգացողություն:
Շատ կիրառվող են համարվում բնապատկերներն ու լանդշաֆտները, մանկական սենյակների համար՝ մուլտֆիլմերի կամ հեքիաթների հերոսներով պաստառները: Իհարկե, սրանով ֆոտոնկարները չեն սահմանափակվում. պատվիրատուն կարող է պատվիրել իր ցանկացած պատկերով, լոգոյով ֆոտոպաստառներ:
Բիզնեսի բնագավառում մեծ տարածում են ստացել կազմակերպության լոգոյի կամ կարգախոսի և համապատասխան նկարի համադրությամբ ֆոտոպաստառները: Այս տեխնոլոգիայի շնորհիվ կազմակերպությունները իրենց հաճախորդների մոտ վիզուալ հիշողություն են ստեղծում կազմակերպության մասին:

 «ԹԱԳ» Ինտերյեր
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
 https://potolok.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով