Դեռ վերջերս ձգվող առաստաղները հասանելի չէին հասարակ քաղաքացուն: Բայց այսօր դժվար թե գտնվի որևէ մեկը, ով տեսած չլինի կամ գոնե լսած չլինի դրանց մասին, իսկ շատերն, առհասարակ, վերանորոգում սկսելուց անպայման սենյակներում նախատեսում են ձգվող առաստաղներ: Ձգվող առաստաղները հեշտ են խնամվում, անհրաժեշտության դեպքում հեշտ կարելի է փոխարինել նորով կամ էլ ապամոնտաժել և կրկին մոնտաժել:
Կա մոնտաժման երկու հիմնական եղանակ՝ գարպունային (гарпунный) և շտապիկային (штапиковый, клиновой):
Այսօր ամենատարածված եղանակը գարբունային տեխնոլոգիան է, որը ապացուցել է իր հուսալիությունն ու երկարակեցությունը: Գարպունային եղանակով պատրաստվող ձգվող առաստաղների երկարությունը և լայնությունը համակարգչային ծրագրի միջոցով մոտավորապես 7-10 տոկոսով փոքրացվում է բազային կոնստրուկցիայի համապատասխան պարամետրերից, այնուհետև հավասարաչափ ձգվում առաստաղի երկայնքով:
Գարպունային մեթոդով ձգվող առաստաղի պատրաստման և մոնտաժման մեթոդը ունի շատ կարևոր առավելություններ: Այս մեթոդի դեպքում առաստաղի պատրաստումը ամբողջովին կատարվում է ծրագրային եղանակով ճշգրիտ չափումներով և ապահովվում է առաստաղի կոկիկ մոնտաժը: Թաղանթի ձգումը կատարվում է հավասարաչափ, տարիների ընթացքում չի դեֆորմացվում, չի կախվում, և, ի հաշիվ հավասարաչափ ձգման, ապահովում է արտացոլման էֆեկտի լավագույն արդյունք: Մարդկային գործոնը նվազագույնի է հասցված, ուստի գրեթե բացառված են ձգվող առաստաղի պատրաստման և մոնտաժման թերությունները: Միակ թերությունը, թերևս, ձգվող առաստաղի թաղանթի պատրաստման ժամանակատարությունն ու աշխատատարությունն է, ի տարբերություն շտապիկային մեթոդի, որի ժամանակ թաղանթի նախապատրաստման աշխատանքներ չկան:
Շտապիկային եղանակի դեպքում ձգվող առաստաղը կտրվում է առաստաղի իրական չափերից մի փոքր մեծ, և ձգվում է ձեռքով, իսկ ավելացված հատվածը կտրվում է:
Այս մեթոդի առավելությունը պատվերի կատարման արագությունն է: Ձգվող առաստաղը կարելի է մոնտաժել հենց պատվերի օրը: Նախապատրաստական աշխատանքներ չկան: Առավելություններից է նաև համեմատաբար մատչելի գինը՝ ի հաշիվ օգտագործվող նվազագույն դետալների և քիչ աշխատատարության:
Սակայն այս մեթոդի դեպքում ձգվող առաստաղը կարող է ձգվել առաստաղի երկայնքով ոչ հավասարաչափ, և ժամանակի ընթացքում կարող է կախվել և կորցնել արտացոլման էֆեկտը: Թերություններից է նաև ապամոնտաժման հնարավորության բացակայությունը, քանի որ թաղանթի ավել մասն արդեն իսկ կտրված է: Մյուս թերությունը այն է, որ առաստաղի երկայնքով դեկորատիվ ծածկ չի դրվում և հատկապես մեծ տարածքների դեպքում ձգվող առաստաղի թաղանթը պրոֆիլին ամրացնող շտապիկը փոքր ինչ երևում է: Այս մեթոդի կիրառության դեպքում մոնտաժելիս մեծ է մարդկային գործոնը:
«ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
https://potolok.am