Ֆոտովարագույրների խնամքը

Ֆոտովարագույրների խնամքը

 

Ֆոտովարագույրները ինտերյերում դեկորի օրիգինալ էլեմենտներից  է: Բնակարանի հարմարավետությունը   կախված է նաև  ճիշտ ընտրված ֆոտովարագույրներից: Սակայն դրանք պետք է ճիշտ խնամել  թարմությունը երկար պահպանելու համար: Յուրաքանչյուր տանտիրուհու թվում է, թե խնամքը բավանական բարդ է: Սակայն   ֆոտովարագույրները  հեշտ լվացվում են, ջրակայուն են, ամուր և չեն դեֆորմացվում:

Խորհուրդ է տրվում ֆոտովարագույրները լվանալ 30-40 աստիճան ջրով՝ առանց քամելու և առանց սպիտակեցման: Լվանալուց հետո անհրաժեշտ է լավ պարզաջրել, որպեսզի մաքրող հեղուկի կամ փոշու հետքեր չմնան:

Լվանալուց հետո ֆոտովարագույրները կարելի է չորացնել նաև արևի տակ՝ դրսում՝ չվախենալով, որ գույները կարող են խամրել: Չորացնելուց հետո արդուկել կարելի է միջին ջերմաստիճանով: Կարերը արդուկելիս վրան կարելի է դնել  մառլայի կտոր:

Ֆոտովարագույրները կարելի է հաճախակի թարմացնել, որպեսզի վրան փոշի չհավաքվի: Դրա համար  ուղղակի պետք է պարբերաբար բացել պատուհանները և օդափոխել.  կես ժամ հետո  միջանցիկ քամին կօգնի փոշին հեռացնել ֆոտոպաստառների վրայից::  Ժամանակ առ ժամանակ կարելի է նաև փոշեծծիչով վերցնել ֆոտովարագույրների փոշին:

Նույնիսկ երկար տարիներ օգտագործելուց  և նրա խնամքը ճիշտ կատարելու դեպքում ֆոտովարագույրները չեն կորցնի իրենց տեսքն ու չեն գունաթափվի:

 «ԹԱԳ Ֆոտովարագույրներ»
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
 https://potolok.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով