3D տպագրությամբ ֆոտոպաստառներ․ Նոր շունչ ինտերիերին

3D տպագրությամբ ֆոտոպաստառներ․ Նոր շունչ ինտերիերին

 https://potolok.am

Ֆոտոպաստառները և հատկապես 3D տպագրությունը վերջին ժամանակաշրջանում մեծ տարածում են ստացել և
կիրառվում են մոդեռն դիզայներական լուծումներ ստանալու համար: Ֆոտոտպագրությունն իրականացվում են
ֆլիզելինային հիմքով պաստառների վրա, որոնք հեշտ լվացվում են, ջրակայուն են և ամուր: Ֆոտոպաստառները
կիրառվում են ինչպես բնակարաններում այնպես էլ հյուրանոցներում, ռեստորաններում և գրասենյակներում:
Շնորհիվ 3D պատկերի՝ փոքր տարածությունները վիզուալ մեծանում են և ստացվում է ընդարձակության և
հարմարավետության զգացողություն:

Գաղտնիք չէ, որ լավ արդյունք կարելի է ստանալ եթե բարձր տրամադրությամբ ես աշխատում: Ֆոտոպաստառները
կարող են ստեղծել համապատասխան տրամադրություն Ձեր գրասենյակում, որտեղ աշխատանքը ոչ միայն
արդյունավետ այլև հաճելի կլինի:

Եթե դուք վերանորոգում եք անում կամ նոր մտածում եք թարմացնել Ձեր ինտերիերը, ապա ֆոտոպաստառները
կօգնեն փոխակերպել Ձեր բնակարանի դիզայնը: Ֆոտոպաստառները կարելի է փակցնել ննջասենյակում,
միջանցքում, հյուրասենյակում, ինչպես նաև խոհանոցում և լոգասենյակում: Ինտերիերի համար ֆոտոպաստառները
կարելի է բաժանել 2 տեսակի՝ պանորամային, որոնց նպատակը տարածքի վիզուալ ընդլայնումն է և ֆոնային, որոնց
նպատակը տարածքին գունային տրամադրության փոխանցումն է:

Պանորամային ֆոտոպաստառների վրա պատկերվում են ընդարձակ տարածքներ, պատշգամբներ, տեսարան պատուհանից, փողոցներ
և այլն:

Յուրաքանչյուր ինտերիեր կարելի է զարդարել ֆոտոպաստառներով և, եթե նույնիսկ յուրաքանչյուրի տանը լինի ֆոտոպաստառ, միևնույնն է ամեն մի ինտերիեր կլինի յուրահատուկ, քանի որ ֆոտոպաստառների սցենարները բազմազան են և կարելի է ընտրել Ձեր ինտերիերին համապատասխան պաստառ։

 «ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
 https://potolok.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով