«ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
https://potolok.am
Մենք արդեն սովորել ենք 3D պատկերներն կինոթատրոններում և տնային համակարգիչների և հեռուստացույցների էկրաններին, հիմա արդեն նոր տեխնոլոգիաները ներխուժել են նաև ինտերիերների դիզայնի աշխարհ: Ամենաբարդ հյուսվածքներն ու նույնիսկ ծավալուն նկարներն այժմ հնարավոր է դարձել տեղադրել սեփական տան ու աշխատավայրի պատերին: Նրանք կարող են ընդլայնել տեսողական տարածքը, ստեղծել հատուկ մթնոլորտ բնակտարածքում, ծառայել որպես լրացուցիչ ձայնամեկուսացման և լուսավորման աղբյուր: Եռաչափ՝ 3D սալիկների անսահման բազմազանությունը հնարավորություն է ընձեռնում պատերին, միջնապատերին, նույնիսկ դռներին ամփոփել ցանկացած նկար՝ լինի դա քարի, փայտի կամ կաշվի իմիտացիա, ալիքներ, երկինք կամ էլ երկրաչափական մարմիններ:
Գիպսե եռաչափ սալիկները դեկորատիվ նյութերի շուկայում, որպես ինտերիերի ձևավորման նյութ, նորույթ են և շատ կարճ ժամանակում հասցրել են բավականաչափ պոպուլյար և ընդունելի դառնալ ինչպես պրոֆեսիոնալ դիզայներների, այնպես էլ՝ անկախ շինարարների շրջանում:
Գիպսե 3D սալիկները շինվերանորոգման ոլորտում իսկապես հեղափոխական նորարարություն են: Այսօր արդեն վստահորեն կարելի է ասել, որ 3D վահանակները համարվում են ինտերիերի դիզայնի ամենատարածված և թրենդային նորամուծություններից մեկը:
Գիպսե 3D սալիկները ունեն մի շարք առանձնահատկություններ և առավելություններ.
- Նրանք ոչ միայն գեղեցիկ են, այլև՝ էկոլոգիապես մաքուր, անվտանգ են առողջության համար (չեն պարունակում պլաստմասսա, ֆորմալդեհիդ և այլ ցնդող տոքսիկական նյութեր):
- Թեթև են, հեշտ մոնտաժվում են:
- Չնայած թեթև քաշին՝ բավականին ամուր են, կտրելուց չեն փշրվում, ճաքեր չեն տալիս:
- Շնորհիվ նյութի խտությանը՝ կարող են ապահովել բավականին բարձր ջերմա և ձայնամեկուսացում, խոնավությունից չեն վախենում:
- Գիպսե 3D սալիկները պատրաստվում են բացառապես բնական գիպսից, որը չի այրվում և ունի հակահրդեհային ապահովվածութան ամենաբարձր սանդղակը:
Գիպսից պատրաստված եռաչափ վահանակները բացի վերոհիշյալ առավելություններից, նաև բավակաչափ մատչելի է: Սրանով է բացատրվում ճարտարապետական այս հնարքի աճող ժողովրդականությունն ու տարածումը դիզայներական ամենատարբեր ուղղությունների և մակադակի նախագծերում: