Ձգվող առաստաղների պատմությունը

 «ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
 https://potolok.am

Ձգվող առաստաղների պատմությունը տանում է դեպի դարերի խորքերը: Հայտնի է, որ դեռևս անտիկ շրջանում՝ Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում գործածական էր առաստաղի ձևավորման անալոգային տարբերակ: Պատերի գույնին հարմարեցված մետաքսյա կտորը ձգվում էր առաստաղի հետ մի հարթության վրա: Ժամանակի ընթացքում կտորը թուլանում և կախ էր ընկնում, փոշոտվում էր: Ելքը մեկն էր՝ նոր կտոր կախել: Մի այլ տարբերակ էլ գործածվել է Հայաստանում 17-րդ դարում: Հայ վարպետները կարկասին ամրացնում և ձգում էին կավճով թաթախված բարակ բամբակյա կտորը: Չորանալուց հետո ստացվում էր բավականին հարթ և գեղեցիկ մակերես: Այդուհանդերձ կավիճը հաստատուն ծածկույթ չէր, և այսօր հայ վարպետները, պահպանելով հին ավանդույթներն ու տեխնոլոգիական գաղտնիքները, օգտագործում են ջրաէմուլսիոն ներկեր:

Պատմության զարգացման հետ մեկտեղ առաջացան առաստաղի ձևավորման նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ: Ձգվող առաստաղների մասին մոռացան ընդհուպ մինչև 20-րդ դարի 60-ական թվականները: 1967 թ. ֆրանսիայում առաջացավ ձգվող առաստաղների տեխնոլոգիական վերականգնման միտքը: Գաղափարի իրականացման գործում քիչ դեր չխաղացին նոր նյութերը։ Ծանր և արտաքին տեսքը արագ կորցնող կտորին փոխարինելու եկավ պոլիվինիլքլորիդից (ПВХ) պլաստիկ թաղանթը: Որոշ տեղեկություններով ձգվող առաստաղները հայտնագործվել են Շվեդիայում, այդուհանդերձ հենց ֆրանսիացիները կարողացան կատարելության հասցնել պլաստիկ թաղանթի պատրաստման տեխնոլոգիան, դրանով էլ պայմանավորվեց «ֆրանսիական առաստաղներ» արտահայտությունը, որն ավելի շատ կենցաղային, քան երկիր-արտադրողի պատկանելություն է ենթադրում:  

Ձգվող կամ, ինչպես ընդունված է անվանել,  ֆրանսիական առաստաղների պատմությունը սկսվում է անցած դարի 60-ականներից, երբ ֆրանսիացի վարպետներից մեկի մտքով անցավ առաստաղի վերանորոգման ժամանակ երկու ալյումինե պրոֆիլներին ամրացնել և ամուր ձգել վինիլային թաղանթը: Արդյունքն այնքան տպավորիչ էր ու հետաքրքիր, որ տվյալ կազմակերպությունը որոշում ընդունեց արտադրել մետաղական կոնստրուկցիաներին ամրացված պոլիվինիլային թաղանթներով առաստաղներ: Այն կարճ ժամանակ անց տարածվեց ողջ Եվրոպայով և աշխարհով՝ կրելով «ֆրանսիական առաստաղներ» անունը:

Այդ ժամանկներից ի վեր, ձգվող առաստաղները մտան մեր կյանքն ու դարձան մեր կենցաղի հատկանշական բաղադրիչներից մեկը: Նրանք թեթև են, երկարակյաց, էկոլոգիապես մաքուր են, խոնավությունից չեն վախենում և ամենակարևորը՝ թաքցնում են հիմնական առաստաղի հնարավոր անհարթությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով