Ձգվող առաստաղները լոգարանում

 https://potolok.am

Շինության մեջ խոնավությունը հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը հարդարման նյութերի ընտրության ժամանակ: Կան տարածքներ, որոնց խոնավությունը միշտ էլ բարձր է, ինչպիսիք են բաղնիքն ու լողավազանը: Ցավոք, այդպիսի տարածքների ձևավորման համար ոչ բոլոր հարդարման նյութերն են հարմար: Որոշ ժամանակ անց մեր վերանորոգման համար ներդրված բոլոր ուժերն ու միջոցները կարող են սպառվել: Բարձր խոնավությունը հատուկ պահանջներ է ներկայացնում տարածքի ձևավորման համար և ստեղծում է յուրահատուկ խնդիրներ:

Խոնավություն պարունակող տարածքներում ամենատարածված խնդիրը բորբոսն է, որը հիմնովին կարող է փչացնել պատերն ու առաստաղը: Եվ, եթե լոգասենյակի պատերի ու սանհանգույների ձևավորման  լավագույն միջոցը համարվում է կերամիկական սալիկապատումը, ապա առաստաղների պարագայում ամենաիդեալական լուծումը կարելի է համարել ՊՎՔ-ով ձգվող առաստաղները, որոնք խոնավության հանդեպ խիստ դիմակայուն են:

Լողավազաններում և լոգասենյակներում ձգվող առաստաղները ստեղծում են հիանալի հարթ, հիգիենիկ և անջրանցիկ մակերևույթ, որը լիովին ներառում է ցանկացած մեծության տարածք: Ձգվող առաստաղը հնարավորություն է տալիս իր հետևում թաքցնել օդափոխման ուղիները, հրդեհային ազդանշանային կրիչները, լարերը, ինչպես նաև հաղորդակցության այլ պարագաներ: Ի տարբերություն ձևավորման այլ ստանդարտ միջոցների՝ ձգվող առաստաղների օգտագործումը տարածքների նախագծման և տեխնիկական լուծումների լայն հնարավորություններ է բացում: Դա և՛ բազմաշերտ կառույցներ ստեղծելու, և՛ տարբեր գույների, հյուսվածքների ու պատկերների օգտագործման հնարավորություններ է ընձեռնում:

Վերոհիշյալ տարածքների առաստաղների ձևավորման համար նախընտրելի են երկշերտ ֆորմատով կառուցվածքները, հայելանման, ինչպես նաև ծովային պատկերներով ձգվող առաստաղները:

 «ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
 https://potolok.am

 

Ձգվող առաստաղներ՝ հարմար են բոլոր առումներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով