3d գիպսե սալիկների ծավալային էֆեկտները

3d գիպսե սալիկների ծավալային էֆեկտները

Բոլորն էլ ցանկանում են իրենց միջավայրը դարձնել շքեղ ու ժամանակակից:  Տարածքը վերանորոգելու  և զարդարելու յուրաքանչյուրի ձգտումը ի հայտ է եկել դեռևս հին Եգիպտոսում, ուր տարածքների  համար որպես զարդարանք  պատրաստում էին հիանալի գիպսե կիսանդրիներ և ծեփածո զարդարանքներ:

Պատերի համար 3d գիպսե սալիկները համարվում են հին հունական մտածողության ժամանակակից տարբերակը: Այսօրվա գիպսե սալիկները դարձել են տարածքի զարդարման ամենաանհրաժեշտ և հասանելի տարրերից մեկը: 3d գիպսե սալիկներով տարածքը զարդարելիս միաժամանակ իրականացվում է  գործնական և էսթետիկական լուծումներ. ջնջվում է ներկայի և երևակայականի միջև անջրպետը, և  այն սահուն մտնում  է մեր առօրյա ինտերյեր:

3d գիպսե սալիկները կիրառելի են ինչպես տարածքի բաժանման, սենյակների միջև  միջնորմների, դեկորացիաների, այնպես էլ պատերի որոշակի թերությունների շտկման համար: Դրա հետ մեկտեղ գիպսե սալիկները օգնում են արագ և հեշտ վերակարգավորել ինտերյերը՝  նախընտրություններին համապատասխան:

Ծավալային սալիկները կարող են ամբողջությամբ ծածկել պատի մակերեսը՝ միանգամայն  անճանաչելի փոխելով տարածքը: Ծավալային հորիզոնական նկարով գիպսե սալիկները սենյակը դարձնում  են ձգված և ընդարձակ:  Եթե անհրաժեշտ է տեսանելի մեծացնել փոքրածավալ սենյակը, խորհուրդ է տրվում կիրառել ուղղահայաց նախշերով սալիկներ: Բացի այդ, սալիկները   ունեն ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ հատկություններ և էկոլոգիապես մաքուր են, քանի որ պատրաստված են բնական հումքից:

 «ԹԱԳ» Ինտերյեր
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 56 55 97, (091) 09 05 05
 https://potolok.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով