Ֆոտովարագույրները ինտերյերում դեկորի օրիգինալ էլեմենտներից է: Բնակարանի հարմարավետությունը կախված է նաև ճիշտ ընտրված ֆոտովարագույրներից: Սակայն դրանք պետք է ճիշտ խնամել թարմությունը երկար պահպանելու համար: Յուրաքանչյուր տանտիրուհու թվում է, թե խնամքը բավանական բարդ է: Սակայն ֆոտովարագույրները հեշտ լվացվում են, ջրակայուն են, ամուր և չեն դեֆորմացվում:
Խորհուրդ է տրվում ֆոտովարագույրները լվանալ 30-40 աստիճան ջրով՝ առանց քամելու և առանց սպիտակեցման: Լվանալուց հետո անհրաժեշտ է լավ պարզաջրել, որպեսզի մաքրող հեղուկի կամ փոշու հետքեր չմնան:
Լվանալուց հետո ֆոտովարագույրները կարելի է չորացնել նաև արևի տակ՝ դրսում՝ չվախենալով, որ գույները կարող են խամրել: Չորացնելուց հետո արդուկել կարելի է միջին ջերմաստիճանով: Կարերը արդուկելիս վրան կարելի է դնել մառլայի կտոր:
Ֆոտովարագույրները կարելի է հաճախակի թարմացնել, որպեսզի վրան փոշի չհավաքվի: Դրա համար ուղղակի պետք է պարբերաբար բացել պատուհանները և օդափոխել. կես ժամ հետո միջանցիկ քամին կօգնի փոշին հեռացնել ֆոտոպաստառների վրայից:: Ժամանակ առ ժամանակ կարելի է նաև փոշեծծիչով վերցնել ֆոտովարագույրների փոշին:
Նույնիսկ երկար տարիներ օգտագործելուց և նրա խնամքը ճիշտ կատարելու դեպքում ֆոտովարագույրները չեն կորցնի իրենց տեսքն ու չեն գունաթափվի:
«ԹԱԳ Ֆոտովարագույրներ»
ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
https://potolok.am