Ֆոտոպաստառների ընտրության առանձնահատկությունները

Ֆոտոպաստառների ընտրության առանձնահատկությունները

https://potolok.am

Այսօր ֆոտոպաստառների օգնությամբ կարելի է արագ և ինտենսիվ վերափոխել բնակարանի տեսքը: Սենյակի ոչ ավանդական դիզայնի ստեղծման մեջ կիրառվող ֆոտոպաստառների հետ կարելի է օգտագործել նաև պատերի դասական հատվածային մեթոդը /отделка/: Այս հնարքը օգնում է տեսանելի մեծացնել տարածքը, իսկ պատի նկարը շահավետ ձևով ստվերում է կահույքը և բնակարանում ստեղծում յուրահատուկ միջավայր:
Ֆոտոպաստառների ընտրությունը կատարվում է ըստ սենյակների առանձնահատկությունների:
Մանկական սենյակում հաճախ ընտրում են էկոլոգիապես ավելի մաքուր կտորային կամ թղթե պաստառներ՝ վառ ծաղիկներով, սիրելի մուլտիպլիկացիոն հերոսներով, խաղալիքների նկարներով:
Հյուրանոցում աչքին հաճելի են մակերեսով մեծ պաստառներ:
Լոգարանում հաճախ ընտրում են ծովային կամ տրոպիկական պատկերներ:
Խոհանոցում բնական են նայվում ուտելիքի և խմիչքի պատկերներով լվացվող ֆոտոպաստառները:
Ննջարանում նպատակահարմար են ռոմանտիկ տրամադրություն հաղորդող նկարներով ֆոտոպաստառները:
Պետք է ճիշտ կողմնորոշվել ինտերյերի ոճի և ընդհանուր գույնի ընտրության մեջ՝ հաշվի առնելով առաստաղի, պատերի, կահույքի առանձնահատկությունները: Ըստ ճաշակի՝ ֆոտոպաստառները կարելի է ընտրել նույն տոնայնության կամ կոնտրաստ գույների մեջ:
Պատը, որտեղ փակցվում է ֆոտոպաստառը, չպետք է շրջապատված լինի պահարաններով: Նուրբ ֆոնի դեպքում աչքին հաճելի է ցածր կահույքը՝ բաց ոտքերով /գրասեղան,աթոռ/:
Ֆոտոպաստառները կիրառվում են նաև դռների, կահույքի առանձին դետալների ձևավորման մեջ, որը բնակարանում ստեղծում է անհատական ձևավորում:
Հաշվի առնելով վերը նշված առանձնահատկությունները՝ մեծ տեսականին հնարավորություն կտա ընտրել հոգեհարազատ և ինտերյերին հարմար ֆոտոպաստառներ:

 «ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
 https://potolok.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով