Ձգվող առաստաղները ինտերյերի դիզայնում

Ձգվող առաստաղները ինտերյերի դիզայնում

Առաստաղը  բնակարանի կարևոր էլեմենտներից մեկն է: Շատ կարևոր է  ճիշտ և ճաշակով ձևավորել այն, որպեսզի  անթերի համադրվի բնակարանի ընդհանուր ինտերյերի հետ: Ձևավորման տարբերակները բազմազան  են, և յուրաքանչյուր ոք կարող է ի հայտ բերել իր երևակայությունը:

Հետևելով նորաձևությանը՝ շատերը  նախըտրում են ֆրանսիական ձգվող առաստաղներ, որոնք ոչ միայն ինտերյերին սքանչելի տեսք են տալիս,այլև հուսալի են: Նրանք չեն կորցնում իրենց գույնը, չեն դեղնում և ժամանակի ընթացքում չեն կախվում չեն պահանջում յուրահատուկ խնամք: Շնորհիվ իրենց ջրակայունության՝ հուսալի պաշտպանում են բնակարանը վերևի բնակարանների ջրահոսքից: Այն կիրառել է նույնիսկ շատ բարդ կառուցվածք ունեցող բնակարանների համար:

Ձգվող առաստաղներն ունիվերսալ են: Այն կարելի  է կիրառել ոչ միայն բնակարաններում, այլև կլուբներում, սրճարաններում, խանութներում,  բանկում և օֆիսում: Տարաբնույթ նկարներն ու նախշերը հնարավորություն են տալիս  իրականացնել  աշխատանքները առավել համարձակ երևակայությամբ: Օգտագործելով տարբեր նկարներ և նախշեր՝ ձգվող առաստաղներով աշխատանքը դառնում է  գեղեցիկ  արվեստի գործ: Սակայն վարպետը պետք է լինի փորձառու, որպեսզի ձգվող առաստաղները ինտերյերում դարձնի էքսկլյուզիվ, չկրկնվող և  անհատական:

Ամենամեծ առավելություններից է համարվում ձգվող առաստաղների գինը, ինչպես նաև տարբեր դեկորների հետ տեղադրման հնարավորությունը (տարբեր կառուցվածքի լուսատուներ, ջահեր, օդափոխության ցանցեր, հրդեհային, անվտանգության  և ձայնային համակարգեր): Ամենաանհնար  լուսային էֆեկտները կարող են անկրկնելի դարձնել առաստաղը՝ լրացնելով այն անբնական ստվերներով և տարաբնույթ լուսային լուծումներով՝ տարածքը դարձնելով հանելուկային և խորհրդավոր, ընդարձակ,շքեղ և հիասքանչ:

Կարևոր է նախշերի ճիշտ ընտրությունը՝ կախված տարածքից: Եթե արևի լույսը քիչ է ընկնում բնակարան, պետք չէ ընտրել մուգ երանգներ: Այս դեպքում ավելի ճիշտ է ընտրել դասական սպիտակ գույնը: Ննջարանում ավելի հաճելի կլինեն հանգիստ երանգները, իսկ մանկական սենյակում՝ վառ գույները: Սենյակում տեսանելիորեն  որևէ տարածք առանձնացնելու համար կարելի է օգտագործել բազմամակարդակ առաստաղներ: Բայց ամեն ինչի մեջ պետք է ունենալ չափի զգացողություն. ամեն ինչ պետք է լինի ճաշակով և ներդաշնակ:

 «ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
 https://potolok.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով