Ֆոտոպաստառները փոքր սենյակում

Ֆոտոպաստառները փոքր սենյակում

 https://potolok.am

Կահույքով ծանրաբեռնված փոքրիկ սենյակներում  ոչ  միշտ է հաջողվում ստանալ բարեկեցության ու հարմարավետության զգացում, սակայն ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու դեպքում հնարավոր է փոխել իրավիճակը:

Սենյակը տեսողականորեն մեծացնելու տարածված միջոցներից է ինտերերում ֆոտոպաստառների և 3D նկարների օգտագործումը: Ժամանակակից տեխնոլոգիաները նոր ոճով  պատրաստված ֆոտոպաստառները վերածել են արվեստի գործերի: Դրանց միջոցով կարելի է ցանկացած սենյակ հեշտությամբ կերպարանափոխել՝ դարձնելով այն ավելի լուսավոր և ընդարձակ: Ճիշտ ընտրված նկարով ֆոտոպաստառը խորություն և լուսավորություն կհաղորդի ձեր փոքր սենյակին:

Ինտերիերի գունային գամման ընդունակ է «փոխելու» տան չափսերը: Մուգ և վառ երանգներով ֆոտոպաստառները սենյակին խորություն են հաղորդում, իսկ բաց երանգները` տեսողականորեն մեծացնում են տարածքը: Այսպիսով, եթե սենյակի ձևավորման համար օգտագործեք բաց երանգներ, սենյակը ավելի մեծ կթվա: Պատերի և առաստաղի նույն կամ նույնանման երանգների օգտագործումը թույլ կտա ջնջել սենյակի հստակ սահմանները և մեծացնել տարածքը: Այս պարզ մեթոդը շատ հաճախ է օգնության հասնում ոչ մեծ տների բնակիչներին: Նույն երանգներով ֆոտոպաստառների և ձգվող առաստաղների համադրությունը մեծացնում է փոքր սենյակը՝ դարձնելով այն ոչ միայն ընդարձակ, այլև աչքին հաճելի:

Շնորհիվ կատարյալ տպագրության՝ հնարավոր է գերիրական պատկերներով բնակարանը վերածել արտաքին աշխարհից կտրված մի վայրի, որտեղ կարելի է հանգստանալ՝ թուլացնելով նյարդերը:

Ֆոտոպաստառները էկոլոգիապես մաքուր են և անվնաս առողջության համար:

 «ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
 ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
 https://potolok.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով