Այսօր ինտերերի ձևավորման մեջ մեծ հեղափոխություն է կատարվում: Կիրառելով բազում հնարքներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ կարելի է մտքովն անցած ցանկացած վառ երևակայություն դարձնել իրականություն: Իհարկե, այսօր անհնար է պատկերացնել ինտերյերի ձևավորումն առանց ֆոտոպաստառների, ֆոտովարագույրների, հատկապես առանց ձգվող առաստաղների:
Դեռևս տաս տարի առաջ ձգվող առաստաղները համարվում էին մեծ շքեղություն և հասանելի էին սոցիալական ոչ բոլոր շերտերին: Գները տատանվում էին սկսած 15000դրամից: Իսկ այսօր այն դարձել է ավելի մատչելի և հասանելի է բոլոր ցոցիալական շերտերի համար: Այժմ գները սկսվում են 6000դրամից, որի մեջ ներառվում են մոնտաժի ու բոլոր անհրաժեշտ նյութերի գները:
Ի տարբերություն գիպսաստվարաթղթի (гипсокартон)՝ ձգվող առաստաղների մոնտաժումը ոչ միայն իրականացվում է հաշված ժամերի ընթացքում, այլև այն ստեղծում է հիանալի հարթ, հիգիենիկ և անջրանցիկ մակերևույթ: Նման առաստաղը քաշով շատ թեթև է, ինչը հեշտացնում է դրա մոնտաժման, և, անհրաժեշտության դեպքում, նաև ապամոնտաժման աշխատանքները:
Բացի իրենց փայլուն, շքեղ, ձևավոր և գունային բազմազանությանը` ֆրանսիական ձգվող առաստաղները երկարակյաց են, ջրակայուն, հիգիենիկ և առանձնահատուկ խնամքի կարիք չունեն: Յուրահատուկ մատերիան փոշի չի հավաքում, խոնավություն չի կլանում և ունի հրակայունության բարձր ցուցանիշ:
Նկատի առնելով վերը նշվածը, ինչպես նաև ձգվող առաստաղների օգտագործման երկար ժամկետը, դրանց ամրությունը, ջրակայունությունը, աչք շոյող արտաքին տեսքն ու համեմատաբար ոչ բարձր գինը՝ դժվար չէ նկատել առաստաղների ավանդական տեսակների հանդեպ դրանց առավելությունները:
«ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
https://potolok.am