«ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
https://potolok.am
Նախքան երեխաների սենյակի ձևավորման գործընթացին անցնելը, չափազանց կարևոր է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք՝ ինտերիերի գործածականությունն ու էկոլոգիական ապահովվածությունը: Երեխաները հակում ունեն տարբեր ալերգիկ հիվանդությունների, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ նրանք շրջապատված լինեն հիպոալերգենային ինտերիերով՝ կահույքով, խաղալիքներով: Քանի որ նրանք չափազանց ակտիվ են, հետևաբար հարկ է ընտրել նյութեր, որոնք հեշտությամբ լվացվում են ներկից, կերակրից, պլաստիլինից, յուղային լաքաներից և այլն:
Արդյո՞ք իմաստ ունի մանկական սենյակներում տեղադրել ձգվող առաստաղներ: Պատասխանն է՝ այո, անպայման:
Թվարկենք պատճառներ, որոնցով պայմանավորված է նրանց համատեղելիությունը մանկական կենցաղի հետ:
- Անվտանգություն: Պոլիվինիլքլորրիդային թաղանթի հյուսվածքները հիպոալերգեն են. նրանք բացարձակապես անվտանգ են առողջության համար:
- Գործնականություն: Առաստաղը խնամելը շատ հեշտ է. Ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը հատուկ լուծույթով մաքրել լաքաները և ամեն ինչ կընկնի տեղը, առաստաղն առաջվա պես թարմ կնայվի:
- Ամրություն: Երեխաները սովոր են օդանավեր թռցնել, ինչպես նաև՝ ծավալով ավելի մեծ իրեր նետել աջ ու ձախ, այդուհանդերձ շնորհիվ առաստաղի թաղանթի ամրությանը, այն ի զորու է դիմակայել տարբեր աստիճանի հզորության առարկաների հարվածները:
- Ամորտիզացիայի բացառիկ հատկություն՝ այն գրեթե չի մաշվում:Բնական գործոնների ազդեցությունից այն չի գունաթափվում, չի դեղնում, ճաքեր չի տալիս և կախ չի ընկնում:
- Ընտրության բազմազանություն: Եթե ցանկանում եք զարգացնել երեխայի երևակայութունն ու ստեղծագործական կարողությունները, ստեղծեք նրա համար յուրահատուկ առաստաղ, ձեզ շատ կօգնի այս առումով ֆոտոտպագրությունը՝ ներդնելով ցանկացած պատկեր ձեր ճաշակով:
- Հակաստատիկություն: Առաստաղները մշակվում են հատուկ բաղադրություններով, որոնք բացառում են փոշու ներծծումն ու կուտակումը: