«ԹԱԳ Ձգվող Առաստաղներ»
ք. Երևան, Մոլդովական 27/2
📱 (077) 565597, (091) 090505
https://potolok.am
Ձգվող առաստաղները առաջին հերթին առանձնանում են իրենց բարձր որակական և տեխնիկական բնութագրերով: Նրանք ունեն հիանալի արտաքին տեսք, օժտված են բազմաթիվ օգտակար և գործառական հատկություններով, որոնցից կցանկանայինք առանձնացնել առավել հատկանշականները:
- Շատ բարձր ամրություն և առաձգականություն: Ձգվող առաստաղներն ի վիճակի են կրել մինչև 100 լ / կգ ծանրություն 1 ք/մ կտրվածքով:
- Գնի և որակի հիանալի համադրություն:
- Անթերի հարթ մակերևույթ ստանալու հնարավորություն:
- Բազմաթիվ դրական արձագանքներ օգտատերերից:
- Առաստաղի վերանորոգման նախապատրաստության կարիք չկա:
- Երկարակեցություն (օգտագործման ժամկետային սահմանափակում չկա) :
- Դյուրին խնամք: Նրանք հեշտությամբ լվացվում և մաքրվում են:
- Հրակայուն են, փոշեկայուն են, լիովին ապահով են ջրահեղեղումներից:
- Արագ տեղադրում (3 ժամից մինչև 2-3 օր՝ կախված աշխատանքի բարդությունից): Աշխատանքների ավարտին աղտոտվածություն և աղբ գրեթե չի լինում:
- Միջառաստաղային տարածքը հնարավորություն է տալիս աննկատ տեղադրել բոլոր ինժեներական, իսկ հարկ եղած դեպքում՝ ակուստիկ և ջերմամեկուսիչ հաղորդագծերը:
- Ձգվող առաստաղը խոնավություն չի վերցնում, ինչը նրան իդեալական տարբերակ է դարձնում լոգարանի, լողավազանի և սաունաների ձևավորման ժամանակ:
- Կրկնակի մոնտաժման դեպքում ձգվող առաստաղը որակական փոփոխություն չի կրում:
- Ձգվող առաստաղներին կարելի է տեղադրել լուսամփոփներ, լուսարձակներ, օդափոխման համակարգեր,հակահրդեհային և այլ սարքավորումներ:
- Նրա տեղադրման համար պահանջվում է բազային առաստաղից մինիմալ հեռավորություն (3սմ)։
- Գունային ու երանգային լայն և բազմազան ընտրանին հնարավորություն է տալիս ստանալ յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան դիզայն: