Ինչպես խուսափել խաբեություններից ձգվող առաստաղ ընտրելիս

Ձգվող առաստաղներն ավելի ու ավելի են սիրվում և ավելի լայն տարածում են ստանում։ Սակայն զուգահեռ ավելանում են նաև խարդախության և խաբեության դեպքերը։

Մեկն ասում է ներմուծում է գերմանիայից, մյուսը ֆրանսիայից, իսկ երրորդը` Բաբելոնից 😀

Լինում են նաև դեպքեր, երբ կանխավճարը ստանալուց հետո մասնագետների հետ հնարավոր չի լինում կապվել։

Սիրելի ընկերներ, բոլոր ձգվող առաստաղները արտադրվում են Չինաստանում։ Հարցը այլ է` որ ընկերությունն է արտադրում։

Կան չինական որակյալ և անորակ ձգվող առաստաղներ։ Օրինակ գերմանական Pongs ապրանքանիշի ձգվող առաստաղները արտադրվում են չինական MSD ընկերության կողմից, որի էքսկլյուզիվ դիլլերը Հայաստանում հանդիսանում է մեր “Թի Էյ Ջի” ՍՊԸ ն (TAG LLC).

Իսկ ինչպե՞ս ընտրել ձգվող առաստաղ և չխաբվել։

1 Անպայման այցելեք մատակարարի խանութ֊սրահ, կամ արտադրամաս և համոզվեք, որ Ձեզ չեն խաբում։

2 Եթե Ձեզ առաջարկում են հանդիպել Ձեր տանը կամ որևէ տեղ փողոցում, կամ խանութը վերանորոգման մեջ է` հավանաբար մի բան այն չէ։

3 Ստուգեք թե ինչ կոմպլեկտավորող դետալներով է աշխատում մատակարարը։ Բացի որակյալ ձգվող առաստաղից, պակաս կարևոր չէ նաև կոմպլեկտավորող տետալների որակը։

4 Մի վստահեք ձգվող առաստաղների ռուսական կայքերից ներբեռնված սերտիֆիկատներին։ Ցանկացած մեկը կարող է ներբեռնել նման սերտիֆիկատ։

5 Ձգվող առաստաղների պատվերի կանխավճարը կատարեք խանութում և ստացեք հդմ կտրոն։ Դա խարդախությունից խուսափելու Ձեր ապահովությունն է։

Հուսով ենք այսուհետ խաբված լինելու մասին ավելի քիչ զանգեր կստանանք 🙂

Հիշեցնենք որ, բացի որակյալ արտադրանքից մենք առաջարկում ենք նաև վճարման ճկուն համակարգեր`

Ապառիկ վաճառք 0% կանխավճարով

Ineco paylater

Idram rocketline

www.potolok.am

044121227

Իմիջայլոց, ի տարբերություն այլ կայքերի, մեզ մոտ ցուցադրված են միայն մեր աշխատանքները 🙂

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով